2011-2013թթ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ծրագրում է իրականացնել «Սևանա լճի ջրահավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում»: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ): Ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի Սևանա լճի ջրհավաք ավազանում գտնվող թափոնակույտերի (դատարկ ապարներ, ոչ կոնդիցիոն հանքաքար և այլն) գույքագրումը, լճի վրա վերջիններիս բացասական ազդեցության գնահատումը: