Փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 00.13-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 1-ին թաղամասի 2 տան խոհանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Զ.Հարությունյանին պատկանող տան խոհանոցում այրվել է գազօջախի էլ. մալուխ և ջերմահարվել` գազի ռետինե խողովակ:










































