Ի պատսախան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակի` էներգետիկայի նախարարության տրամադրած տեղեկանքում նշված է, որ Սյունիքի մարզում ուրանի հանքեր են հայտնաբերվել: Ինչպես այսօր ԱԺ-ում հայտարարեց Զ. Փոստանջյանը, փաստաթղթում նշված են հայտնաբերված ուրանի ծավալները: