Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Յաշար Թեյմուրօղլու Ալիևին հետ կանչելու հրամանը։
Ալիևը ստորագրել է նաև մեկ այլ հրաման, որով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Էլին Էմինօղլու Սուլեյմանովը։










































