ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնեց Քուվեյթի Պետություն: Այս մասին ասվում է Տարածքային կառավարման նախարարության տարածած հաղորդագրությունում: Նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Քուվեյթի վարչապետ շեյխ Նասեր ալ Սաբահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այցի շրջանակում երկու երկրների միջեւ կստորագրվի «Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծում: Այցի առաջին օրը փոխվարչապետը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: