Իրանը մնում է այն երկրներից մեկը, որի հանդեպ գործում են մեծ թվով պատժամիջոցներ: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ըստ Քլինթոնի՝ չնայած, որ Վաշինգտոնն ամեն ինչ անում է՝ Իրանի հետ հարաբերությունները լավացնելու համար, սակայն Թեհրանը շարունակում է անտեսել ՄԱԿ-ի որոշումները:
Պետքարտուղարն իր ափսոսանքն է հայտնել ամերիկյան կողմի մեղքով Իրանում տեղի ունեցած մի քանի ողբերգությունների վերաբերյալ: Այդ իրադարձություններից մեկը 1988 թ. Պարսից ծոցում իրանական մարդատար ինքնաթիռի վթարն էր, որին սխալմամբ խփել էր ամերիկացիների կողմից արձակված հրթիռը:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ զոհվել էր 290 մարդ, որոնցից 66 –ը՝ երեխաներ:











































