Գագիկ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Բեգլարյանի դիմումը: Ըստ մեր աղբյուրների` Տարոն Մարգարյանն ինքն է այսօր նախագահական տարել Բեգլարյանի դիմումը:
Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է. «Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել ևս»,- նկատել էր Արզումանյանը: