Բյուրեղավանում, Վաղարշապատում (Էջմիածին) և Ծաղկաձորում այժմ հասանելի է դարձել 10 Գբ/վ թողունակությամբ ինտերնետ: «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն այդ քաղաքներում շահագործման է հանձնել ընկերության IP/MPLS ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում ընկերությանն այս կենտրոններից մատուցել IP տարանցման, ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, ինտերնետ ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին:
Ներկայումս ցանցին միացված են 10 մարզերի 30 քաղաքներ: Ընկերությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 7 քաղաքներ` Իջևանը, Նոյեմբերյանը, Գավառը, Մեղրին, Եղվարդը, Մարտունին և Մեծամորը, կմիացվեն «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ցանցին:









































