Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռուսական մաֆիան Իսպանիայում

Troika օպերացիայի արդյունքում կատարված ձերբակալություններից հետո /հիմնականում օրենքով գողեր, այդ թվում` Գենադիոս Պետրով` ենթադրյալ պարագլուխը, Ալեքսանդր Մալիշև` Պետրովի տեղակալը և Վիտալի Իզգուիլով, ով ենթադրաբար հանդիսանում է աշխարհում չորս խոշորագույն կազմակերպված հանցավորության ցանցերից մեկի պարագլուխներից/, 2008 հունիսին իսպանական El Pais օրաթերթը հրատարակեց մի հոդված, համաձայն որի Ալեքսանդր Լիտվիենկոն` ռուսական հետախուզական վարչության նախկին պաշտոնյան, որ խորհրդավոր հանգամանքներում թունավորումից մահացել էր Լոնդոնում 2006թ., իսպանական անվտանգության աշխատակիցներին տեղյակ էր պահել Իսպանիայի հետ կապեր ունեցող ռուսական մաֆիայի մի քանի գործիչների գտնվելու վայրի ու գործունեության վերաբերյալ:
Հոդվածի համաձայն Troika մաֆիայի պարագլուխները շահարկել են Ռուսաստանի կառավարության բարձր պաշտոնյաների անուններ գործընկերներին հավաստիացնելու համար, որ իրենց անօրինական գործարքները կընթանան ըստ ծրագրվածի:
2008թ. հոկտեմբերին Իսպանիայի կառավարությունը շուրջկալի ենթարկեց Վլադիսլավ Րեզնիկի` Պետդումայի ֆինանսական շուկաների հանձնաժողովի նախագահի և Պուտինի հավատարիմ դաշնակցի Մալյորկա կղզում գտնվող ամառանոցը: Դեռ պարզ չէ, արդյոք Րեզնիկը տունը գնել էր Պետրովից, թե դա նվիրատվություն էր: Ինչևէ, երկուսին միասին պարբերաբար տեսել են կղզում: Գարզոնը Րեզնիկի ձերբակալությունը պատվիրել է փողերի լվացման և հանցավոր կազմակերպության պատկանելու հիմնավորմամբ: Րեզնիկը Ռուսաստանում օգտվում էր անձեռնմխելիության իրավունքից: 2009թ. օգոստոսին Իսպանական մամուլը հրատարակեց, որ Գարզոնն ունի տեղեկություններ, համաձայն որոնց Րեզնիկ և Տամբով հանցավոր ընտանիքները ներքաշված են 2008թ իսպանացի մագնատ Ֆրանցիսկո Հերնանդո դել Սազի որդու առևանգման ծրագրի մեջ, որը խափանվեց 2008թ. ապրիլին և որի դեպքում պահանջելու էին $30 մլն դոլար փրկագին: Պատվիրված առևանգողների պարագլուխը հայտարարում է, որ պատվերը ստացել է Րեզնիկից:
El Pais-ը 2009 հունիսի յոթի համարում նշում է, որ Իսպանիայի կառավարությունը կազմել է ռուս դատախազների, զինվորական բարձր պաշտոնյաների ու քաղաքական գործիչների ցուցակ, այդ թվում նախկին ու ներկայիս նախարարներ, ովքեր հնարավոր կապեր կարող էին ունենալ Troika ցանցի հետ:
Avispa օպերացիայի թիրախ էին հանդիսանում ռուսական, վրացական և ուկրաինական կազմակերպված հանցախմբերն Իսպանիայում, որ ըստ տեղեկությունների զբաղվում էին Ռուսաստանում գործող անօրինական խաղատներից ստացվող փողերի լվացմամբ` դրանք ներդնելով Իսպանիայի անշարժ գույքի շուկայում: Ձերբակալվածների թվում էր Իսպանիայի ազգային կառավարության թիվ երկու պաշտոնյան Կատալան ռեգիոնում, ով ենթադրաբար օգնել է ռուսական մաֆիային աշխատանքային վիզաներ տրամադրելով, այնպես որ նրանք մուտք գործեն երկիր օրինական ճանապարհով: Զախար Կալաշովն ու Տարիել Օնիանին, ովքեր Avispa օպերացիայի գլխավոր թիրախն էին հանդիսանում, ակնհայտորեն 2005թ. շուրջկալից մի քանի ժամ առաջ տեղեկացվել են և փախուստի դիմել երկրից: Ըստ Իսպանական մամուլի հաղորդագրությունների իրազեկման աղբյուրը մնում է անհայտ, թեպետ նշվել է, որ ռուսական անվտանգության աշխատակիցները կամ Իսպանիայի կառավարության կաշառված աղբյուրներ կարող են հանդիսանալ հնարավոր մեղսակիցները: Կալաշովը, որ հանդիսանում է Ռուսաստանի Սոլնցեվո” խոշոր հանցավոր միավորման պարագլուխը, ձերբակալվել է Դուբայում 2006թ. և անմիջապես հանձնվել Իսպանական կառավարությանը:
Կալաշովի նկատմամբ կիրառվում են լրացուցիչ անվտանգության միջոցներ և պարբերաբար բանտից բանտ տեղափոխում նրա փախուստի հնարավոր ծրագրերը կանխելու համար` համաձայն իսպանական մամուլի:
Ըստ իսպանական մամուլի 2008 հրատարակումների` Կալաշովին էր պատկանում Լուկօյլի «պատկառելի» բաժնեմաս, և նա Տարիել Օնիանի հետ հանդես է եկել որպես խորհրդատու 2003-04թթ. օգնելով ռուսական էներգիայի հսկայի` Իսպանիա բերվելուն և ի թիվս մնացած ծրագրերի բացելու 150 գազալցակայաններ: Շվեյցարական դատախազության տրամադրած տվյալների համաձայն` Իսպանիայի դատարանը Կալաշովի անձնական ունեցվածքը հաշվում է 200 մլն եվրո:
2009թ մարտին իսպանական մամուլը հրատարակեց, որ Իսպանիայի դատախազությունը համագործակցում է մի վկայի հետ, ով 2008 հուլիսին երդմամբ ցուցմունք է տվել Կալաշովի դեմ, համաձայն որի հանցավոր պարագլուխը մոտեցել է իրեն 2007թ., երբ երկուսն էլ բանտում էին, 300 մլն եվրո գումարի լվացման հարցով: Սակայն վկան` նախկին թմրավաճառ Պաբլո Վիոքը, մահացավ քաղցկեղից 2008թ. դեկտեմբերին: Ի հաջորդիվ նրա երեխաները հանրորեն հայտարարեցին, որ իրենց հայրը Կալաշովի գործում երբեք էլ չի եղել պաշտպանված վկա և երբեք երդմամբ հաստատված ցուցմունք չի տվել, թեպետ հաստատում են, որ ոստիկանները նրան հանդիպել են իրենց տանը նրա մահվանը նախորդող օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում