«Չելսի»-ի հետ հանդիպման նախօրեին «Մարսել»-ի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, թվարկելով մրցակցի թույլ կողմերը, հատկապես ընդգծեց ակումբի սեփականատիրոջ որոշումների գերակայությունը մարզչի նկատմամբ: «Ես լավ եմ ճանաչում Կարլո Անչելոտիին, նա հիասքանչ մարզիչ է և կարողանում է գրագետ խաղ կառուցել, սակայն իտալացու գլխին կանգնած է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, որն ընդունում է բոլոր որոշումները, և Անչելոտիին մնում է միայն համաձայնել նրա հետ»: