Թուրքիայում ընթացող Մ-16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները և 4-րդ փուլում 4-0 հաշվով ջախջախեց Վրաստանի հավաքականին:
Մեր ընտրանին 14.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղ բարձրացավ Ռուսաստանի հավաքականը, որը նույն` 4-0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին: