Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, ՀԱԿ-ը կազմակերպելու է երթ, որը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: ՀԱԿ-ն այդ օրը պատրաստվում է վերստին բարձրաձայնել քաղբանտարկյալների, մարդու իրավունքների խախտումների մասին: «Այս շարժումը պայքար է մարդու իրավունքների համար»,- նշեց ՀԱԿ համակարգողը: Նա վաղ համարեց տարին ամփոփելը, քանի որ ՀԱԿ-ը պլանավորել է մինչև տարեվերջ անցկացնել ակցիաներ: Պատասխանելով ՀՀ-ի կողմից ԼՂ ճանաչմանը վերաբերող հարցին` Լևոն Զուրաբյանն ասաց, որ ԼՂ ճանաչումը ՀՀ-ի կողմից Ադրբեջանը կմատուցի որպես Հայաստանի դուրս գալը բանակցություններից և դա որպես համոզիչ փաստ կներկայացնի միջազգային հանրությանը: