Ռուսաստանի Դաշնությանն արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների` Twitter-ում տեղակայված այն պահանջին, թե պետք է դադարեցնել ՌԴ-ի հետ հարաբերությունների «վերաբեռնումը»:
Լավրովը ի պատասխան հայտարարել է, թե Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները պետք է լուծվեն գործադիր իշխանություններում, այլ ոչ թե սոցցանցերում:
«Ես հասկանում եմ Twitter-ում շփվելու գրավչությունը, բայց պաշտոնական, կարևոր առաջարկների համար սովորաբար օգտագործվում են այլ ֆորմատներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարարը:
«Եթե ինչ-որ բան մեր գործընկերային հարաբերություններում անհանգստությույն է հարուցում, մենք պատրաստ ենք քննարկել դրանք։ Դրա համար գործադիր իշխանությունների միջպառլամենտական որոշակի խողովակներ կան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև»,- Լավրովի խոսքերն է մեջբերել РИА Новости-ն:
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կա միջազգային հարցերով կոմիտե, որի ղեկավարը «այս ամբողջ ընթացքում խուսափում է վաղուց համաձայնեցված ֆորմատների շրջանակում կանոնավոր հանդիպումներից։
«Ես ամբողջությամբ կողմ եմ, որ նրանք, ովքեր իսկապես մտահոգ են ինչ-որ բանից, չխուսափեին գոյություն ունեցող դիվանագիտական խողովակներից, որոնք ստեղծված են առկա հարցերի լուծման համար»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը նույնպես ունի անհանգստության համար ոչ քիչ պատճառներ, որոնք իրականացնում է Միացյալ Նահանգները:








































