Մտավորականության և շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները շարունակում են Twitter սոցկայքի միջոցով իրենց աջակցությունը հայտնել օրերս Թուրքիայի Վան քաղաքում տեղի ավերիչ երկրաշարժից տուժածներին:
Մասնավորապես՝ բրազիլացի գրող Պաուլո Կոելիոն Twitter-ում տարածել է Կարմիր խաչ և Կարմիր մահիկ միջազգային կազմակերպությունների հեռախոսահամարները և կոչ արել օգնության ձեռք մեկնել Թուրքիային:
Երգչուհի Ռիհաննան Twitter-ի իր էջում գրել է. «Թուրքիա, մենք բոլորս աղոթում ենք քեզ համար»:
Ամերիկայն ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցի իր էջում գրել է. «Թուրքիա, ես քեզ հետ եմ իմ աղոթքներում»:











































