Ինչպես արդեն հայտարարել է Պարույր Հայրիկյանը՝ ինքը աջակցելու է ՀՀԿ-ին։ Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչով են գրավում նրանց՝ գաղափարներո՞վ, թե՞ պաշտոններ առաջարկելով, ինչին ի պատասխան վերջինս արձագանքեց. «Դեռ որևէ վերլուծություն չի եղել և ոչ էլ վերլուծություն է եղել միանալու կամ չմիանալու: Պարզապես փորձում է աջարկցել ՀՀԿ-ին, և այդպիսի շատ հայտարություններ դեռ կլինեն»:
Այն հարցին՝ Հայրիկյանը խորհրդարանկան ընտրություններից հետո մանդատ կստանա՞, թե՞ ոչ, Գ. Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին հարցը անհեթեթ է, որովհետև բազմիցս նշել ենք, որ մենք դեռևս մանդատների, ցուցակների խնդիրներ չենք քննարկել»:










































