France Presse գործակալությունը հայտնում է, որ Չինաստանում որոշում է կայացվել ստեղծել «Կոնֆուցիական խաղաղության մրցանակ», որը Խաղաղության նոբելյան մրցանակի հակակշիռը կլինի:
Այս միջոցառման հեղինակ Թան Չժան Լյուն հայտարարել է, որ այս տարվա մրցանակակիր է դարձել Թայվանի նախկին նախագահ Լյան Չժանը, որը կստանա 15 հազար դոլար: Ավյդ պարգևին Թայվանի նախկին ղեկավարն արժանացել է Չինաստանի և Թայվանի միջև բարեկամական հարաբերություններին նպաստելու համար: Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա Օսլոյում Նոբելյան մրցանակի նմանատիպ արարողությունից մեկ օր առաջ։ Ակնհայտ է, որ ալտերնատիվ այս մրցանակն ուղղված է հենց Նոբելյան մրցանակի դեմ և, հավանաբար, Չինաստանի կառավարության հովանավորությունն ունի:
Բանն այն է, որ այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել է չին այլախոհ Լյու Սյաոբոն, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Չինաստանում, որտեղ Նոբելյան մրցանակի հանձնաժողովին անվանեցին «ծաղրածուներ»: Մինչև հիմա մրցանակը չեն կարողացել ստանալ ո՛չ Լյուն, ո՛չ էլ նրա կինը կամ ընտանիքի անդամները: