Associated Press գործակալությունը հայտնում է, որ այսօր Չիլիի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 81 բանտարկյալ, մի քանի հոգի էլ վիրավորվել են: Այս մասին գործակալությանը հայտնել են Չիլիի պաշտոնական աղբյուրները: Կրակը բռնկվել է Սան Միգել բանտում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Սանտյագոյից հարավ-արևելք: Անցկացվում է քննություն, սակայն տեղեկություններ չկան՝ դրանից առաջ ներքին բախումներ եղե՞լ են, թե՞ ոչ:
Բանտարկյալների հարազատներն ասել են, որ տեղեկություններ չունեն իրենց հարազատների մասին, քանի որ չեն կարողանում հասնել բանտ: Ոստիկանությունը փակել է բոլոր ճանապարհները: