Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

ԱԳՆ թշվառությունն ու պերճանքը

Այսօր Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեց «ՀՀ արտաքին գործերի նախարարության պերճանքն ու թշվառությունը» թեման: Բանախոսը՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, բաց նամակով հանդես եկավ, որում մի քանի հարց է ուղղում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ներկայացնում ենք նամակը կրճատումներով։
« ՀՀ ԱԳՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԵՐՃԱՆՔԸ
կամ մի քանի հարց Էդուարդ Նալբանդյանին
Իշխող ռեժիմի այլ կառույցների նման, ԱԳՆ խորապես ակոսված է ներկա իշխանությունների բնածին արատներով` ստրկամտությամբ, մասնագիտական տկարությամբ և ամենակարևորը` անբարո կեցվածքով: Ասվածի վկայությունն է այն փաստը, որ անկախության 19 տարիների ընթացքում ՀՀ տասը բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ ու հյուպատոսներ, բնակություն են հաստատել արտերկրում, անգամ՝ քաղաքական ապաստան խնդրելով: Այդպես վարվեցին Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպաններ Գագիկ Շահբազյանն ու Սուրեն Սահակյանը, Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Ֆելիքս Մամիկոնյանը, ԱԳՆ վարչության նախկին պետ Արմեն Խարազյանը:
Ընդգծենք, որ նրանց թվում չենք նշում մարտի 1-ի ողբերգությունից հետո իրապես քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացված և Հայաստանը լքած նախկին փոխարտգործնախարար, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանին, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Լևոն Խաչատրյանին, ԱԳՆ վարչության ու բաժնի նախկին պետեր Կարինե Աֆրիկյանին ու Էլեն Պետեյանին:
Որևէ քաղաքացիական պոռթկման մեջ դժվար է կասկածել 2008 թվականից շատ ավելի վաղ Կանադայում ընտանիքով հաստատված, նույն երկրում ՀՀ նախկին դեսպան Գառնիկ Նանագուլյանին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան նախկին առաջին քարտուղար Մարինե Դավթյանին, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության երկրորդ քարտուղար Նունե Աղասարյանին: Իր ղեկավարների օրինակին հետևեց նաև ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության մեկ այլ աշխատակից` Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև մի ողջ շարասյուն շարքային ծառայողների, ովքեր օգտագործել են դիվանագիտական կարգավիճակը ոչ թե Հայրենիքին, այլ անձնական շահերին ու նպատակներին ծառայացնելու համար:
Որքանով է անկախ ու ազնիվ բարձրաստիճան դիվանագետը, որի ընտանիքը կամ անձնական բիզնեսի շահերը գտնվում են արտերկրում և կախված են օտարերկրյա քաղաքական ու տնտեսական շրջանակներից:
Որքանով են պաշտպանված ՀՀ ազգային ու պետական շահերը այդ երկրների հատուկ ծառայությունների` տվյալ անձանց կամ ընտանիքի անդամների վրա ներազդելուց:
Հայաստանի համար, որն այսօր գտնվում է փաստացի պատերազմի մեջ, ժամանակավոր զինադադարի պայմաններում, այս իրողությունների մասին բարձրաձայնումը անհրաժեշտություն է:
Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այն, որ որոշ պաշտոնանկ արված կամ անգամ գործող դիվանագետներ համատեղում են պետական աշխատանքը արտերկրում իրենց կամ ընտանիքների անհատական ձեռներեցություն իրականացնելու հետ:
Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այն, որ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի ընտանիքի անդամները մշտական բնակություն են հաստատել Բուլղարիայում և Եգիպտոսում, ԱԳՆ բաժնի պետ Եղիշե Սարգսյանի երկու դուստրերն ապրում են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում դեսպանատան աշխատող Վահրամ Աբաջյանի ընտանիքը մնաց Անգլիայում, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Վահե Գևորգյանի գերդաստանը գերադասեց բնակվել Մոսկվայում, իսկ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Էդուարդ Խուրշուդյանի հարազատները որոշեցին մնալ նույն տեղում` Ղազախստանում:
Ճի՞շտ է արդյոք, որ ԱԳՆ փոխնախարար Կարինե Ղազինյանի երեխաները մշտապես բնակվում են Ռուսաստանում:
Ճի՞շտ է արդյոք, որ Ձեր, պարոն նախարար, կինը բնակվում է Ռուսաստանում, իսկ դուստրը` Ֆրանսիայում, ընդ որում՝ ՀՀ ԱԳՆ կողմից Փարիզում ամիսը 5000 եվրո արժողությամբ վարձակալվող բնակարանում:
Ինչ ասել դեսպանների ու նախարարների մասին, երբ Միավորված Թագավորությունում տարիներ շարունակ բնակվում է ՀՀ նախկին վարչապետ և նույն Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան, ներկայումս որպես ազգային բարերար ներկայացող Արմեն Սարգսյանը, ում դիվանագիտական պաշտոնը իր երկարատև հիվանդության ամիսներին կատարում էր նրա կինը:
Խնդրում ենք հաստատել կամ հերքել ՀՀ տարբեր դեսպանությունների կողմից ոչ պարկեշտ կամ քրեական ծագում ունեցող անձանց ավտոմեքենաների համար դիվանագիտական «կարմիր համարանիշների» վաճառքի մասին լուրերը, որոնք պարբերաբար հայտնվում են օտարերկրյա, մասնավորապաես ռուսաստանյան մամուլում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում