РИА-Новости լրատվական գործակալության Կրեմլի աղբյուրը հայտնել է, որ հասարակական կազմակերպությունները պետք է մտածեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին Նոբելյան մրցանակի ներկայացնելու մասին:
«Հասարակական և ոչ կառավարական կազմակերպությունները պետք է մտածեն, թե ինչպես կարելի է օգնել նրան: Գուցե Նոբելյան մրցանակի՞ առաջադրել»,- ասել է այդ աղբյուրը:
Այս քայլով Կրեմլը փորձում է փոխհատուցել այն ամենի համար, որ ասվել էր Կրեմլի հասցեին ամերիկյան դիվանագետների կողմից և հրապարակվել հայտնի WikiLeaks կայքում: Հեգնանքի տարր է առկա նաև այն բանում, որ այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել չին իրավապաշտպան Լյու Սյաոբոն, որը հիմա բանտարկված է: