Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվելու Բուդապեշտում կայանալիք՝ Եվրոպական Միության և «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի մասնակցութամբ գագաթնաժողովին, որը կկայանա 2011 թ. մայիսին Հունգարիայի` ԵՄ-ում նախագահության հաջորդ կես տարիների ընթացքում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Հունգարիայի արտաքին քաղաքականության պետական քարտուղար Սզոլթ Նեմեթը:
Նեմեթը նաև նախագահել է Հայաստան-ԵՄ, Վրաստան-ԵՄ, Ադրբեջան-ԵՄ նիստերը` փոխարինելով Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնին: Այս մասին հաղորդում է հունգարական Politics կայքը: