ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչ օրս ժամը 08.20-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 516 հետցնցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով մահացածների թիվը երեկ ժ. 21:00-ի դրությամբ կազմել է 459 հոգի:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` վնասվածքներ ստացածների թիվը 1352 մարդ է:
7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին`տեղական ժամանակով 13։41-ին:
Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արևելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո ցնցումները դեռ շարունակվում են:
Վերջին 3 օրում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում:










































