Սկանդալային WikiLeaks կայքի կողմից Հայաստանի իշխանությունների հանցավոր գործունեությունների մեջ ներքաշված լինելու վերաբերյալ արված բացահայտումները, մեր տեղեկություններով, ազդել են նաև ԱՄՆ հայամետ կոնգրեսականների տրամադրությունների վրա: Մեր տեղեկություններով՝ վերջիններս ուղղակի սահմանափակել են իրենց շփումները ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների հետ: Հիշեցնենք, որ օրերս WikiLeaks-ի բացահայտումների կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը: