Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ անհայտ անձինք ներխուժել են աշխարհահռչակ թենիսիստ Փիթ Սամփրասի բնակարան և գողացել նրա նվաճած բազմաթիվ գավաթների զգալի մասը: Փիթը ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ գողերն իրենց հետ տարել են Ավստրալիայի բաց առաջնության միակ գավաթը, բայց «Մեծ սաղավարտի» առաջնությունների մյուս գավաթներին ձեռք չեն տվել: «Հիմա իմ հավաքածուում մնաց «Մեծ սաղավարտի» առաջնություններում նվաճածս 14 մրցանակներից 13-ը: Գողացել են Ավստրալիայի բաց առաջնության միակ գավաթս և բոլոր մնացածը»: Մնացածի մեջ մտնում են ATP տարբեր մրցաշարերում նրա նվաճած 64 մրցանակները, այդ թվում՝ նաև Դևիսի երկու գավաթները: