Ինչպես Լոս Անջելեսը և մի շարք այլ քաղաքներ, Գլենդելը նույնպես կարող է խանութներում օգտագործվող պլաստիկ տոպրակները փոխարինել թղթե տոպրակներով:
Քաղաքի իշխանությունները երեքշաբթի օրը կորոշեն արդյո՞ք ընդունեն մի օրենք, որը նման կլինի Լոս Անջելեսի ոչ կորպորատիվ շրջաններում արդեն գործող օրենքին: Այդ օրենքը, որը 2012 թ. հունվարից մեծ ազդեցություն կունենա ավելի քան երկու հազար խանութների աշխատանքի վրա, արգելում է պլաստիկ տոպրակների և քաջալերում է թղթե տոպրակների օգտագործումը:
Ուրիշ քաղաքներ, օրինակ, Պասադենան արդեն սկսել են օգտագործել թղթե տոպրակներ:
Գլենդելի իշխանությունները դեմ էին պլաստիկ տոպրակներին դեռևս երեք տարի առաջ, բայց քանի որ մյուս քաղաքները դեռ օգտագործում էին այդպիսի տոպրակներ, նրանք որոշեցին սպասել:
Ենթադրվում է, որ Գլենդելի իշխանությունները կծախսեն 15 հազար դոլար՝ թղթե տոպրակների անցնելու համար:











































