Թուրքիան օգնության համար դիմել է Իսրայելին՝ կապված երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետ: MIGnews.com–ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել են իսրայելական ԶԼՄ-ները:
Թուրքիայի արտաքին գործերի ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են Իսրայելի ԱԳՆ-ին՝ բջջային համակարգեր տրամադրելու խնդրանքով։ Դրանք անհրաժեշտ են փրկարարական աշխատանքների համար:
Սրա հետ կապված՝ ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը կարգադրել է անհապաղ բանակցություններ սկսել բոլոր համապատասխան գերատեսչությունների հետ՝ Թուքիային անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ մինչ այդ Թուրքիան մերժել էր արտասահմանյան երկրների օգնելու առաջարկները, այդ թվում՝ նաև Իսրայելինը:











































