SoundHound Inc. ընկերությունն առաջին անգամ է հրապարակել օգտվողների վիճակագրությունը: Նրանց թիվը հասնում է 50 միլիոնի: Մեկ օրվա ընթացքում օգտվողները SoundHound –ին ուղարկում են միջինը 4 միլիոն հարցում:
Վիճակագրությունը կազմելու ժամանակ հաշվի է առնվել միայն iOS–ի և Android-ի համար նախատեսված SoundHound-ը: Հիշեցնենք, որ այս ծառայությունը հասանելի է նաև սմարթֆոնների օգտատերերի համար, եթե նրանք ղեկավարվեն Symbian–ով և Windows Mobile–ով:
SoundHound-ի հիմնական հակառակորդն է համարվում Shazam-ը: Այն 3 անգամ ավելի շատ օգտվող ունի` մոտ 150 միլիոն:










































