Սոմալիի կենտրոնական մասում առևանգել են հումանիտար օգնության նպատակով այս երկիր այցելած երկու արտասահմանցու: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ DDG (Danish Demining Group)–ի երկու արտասահմանցի աշխատողներ առևանգվել են զինված մարդկանց կողմից՝ Գալկայո քաղաքի օդանավակայնի մոտ»,- հայտարարել է Սոմալիի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Ալի Մոհամեդը:
Ըստ Սոմալիի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Աբշիր Դինի Ավալիի՝ առևանգվածներից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, մյուսը` Դանիայի թագավորության: