Արևմտյան երկրները սկսեցին Լիբիայի ռմբակոծությունները, երբ այդ երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի հետ համագործակցությունը դադարեց ծառայել իր նպատակին, և այդ երկիրը դադարեց նավթային հարստություններ տրամադրել: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Ահմադինեժադը: Այս մասին հաղորդում է РБК-ն:
«Ցույց տվեք ինձ գոնե մեկ եվրոպացի կամ ամերիկացի նախագահ, ով չի այցելել Լիբիա և չի ստորագրել պայմանագրեր այդ երկրի հետ: Ասում են, որ նրան սպանել են, որովհետև նա շատ բան գիտեր: Հենց այս կերպ նրանք վարվեցին նաև Բեն Լադենի հետ»,-հայտարարել է Ահմադինեժադը:
Իր խոսքի մեջ Իրանի նախագահը քննադատել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:










































