Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

Ա. Ռուստամյան. «Հայաստանում պետք է լինի խորհրդարանական համակարգ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ վաղվա «Ժողովրդավարության մարտահրավերներ» խորհրդաժողովը նվիրվելու է ժողովրդավարության մարտահրավերներին: Ռուստամյանը նշեց, որ խորհրդաժողովի ընթացքում կգնահատվի երկրում ստեղծված իրավիճակը, և կխոսեն ժողովրդավարության հետ կապված ՀՅԴ անելիքներից. «Երկիրը պետք է զարգանա չզիջելով: Մեր կարծիքով, հենց չզիջելու համար զարգանալը կարևոր նշանակություն ունի: Դրա կարևոր բաղադրիչը համաժողովրդական ներուժի կուտակումն է և արդյունավետ օգտագործումը, որի պարագայում մենք կարող ենք իսկապես զարգացման լուրջ կարողություն ձեռք բերել»: Ռուստամյանի գնահատմամբ՝ պետությունը պետք է լինի ազգային, իշխանությունները` ժողովրդավարական, իսկ նման միջավայր Հայաստանում չկա՝ և խնդիրը հենց այդ միջավայրը ձևավորելն է:
Անդրադառնալով ժողովրդավարության կարևորագույն տարրերին՝ Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը մեր երկրում ապահովված չէ. «Ներկայացուցչական ժողովրդավարությունը խորհրդարանն է, իսկ մեր խորհրդարանը չի ներկայացնում երկրում առկա իրական իրավիճակը: Խորհրդարանը ոչ թե թույլ է, այլ պարզապես անկարող է գործադիր իշխանության նկատմամբ: Եթե տեսնենք, թե որքան օրենսդրական նախաձեռնություններ են ծնվում ԱԺ-ում, և որքանն է բերվում կառավարությունից, համամասնությունը մեկը տասի է: Այսօրվա խորհրդարանի պատգամավորների միայն 25-30 տոկոսն է զբաղվում օրենսդրական և քաղաքական գործունեությամբ, իսկ սա խայտառակ ցուցանիշ է»:
Ռուստամյանի կարծիքով, այդ ամենը կանխելու համար պետք է ձևավորվի խորհրդարանական համակարգ, որտեղ, սակայն, չեն լինի անձեռնմխելիության մեխանիզմներ, ինչպես նաև ժողովուրդը հնարավորություն կունենա հետ կանչելու իրեն չարդարացրած պատգամավորին:
Մասնակցային ժողովրդավարության մասին խոսելիս՝ Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ նման բան Հայաստանում չկա. «Մեզանում ժողովրդավարությունը դարձել է ընդհատված պրոցես, և ժողովրդի մասնակցությունը երևում է ընտրությունից ընտրություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում