Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, հաշմանդամություն ունեցող անձինք, մշակութային, հասարակական ու քաղաքական ճանաչված գործիչներ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը կփորձեն հասարակական տրանսպորտով հասնել Երևանի քաղաքապետարան և իրենց ուղերձը փոխանցել քաղաքապետին:
Հավաքատեղին՝ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանն է:
Այսկերպ, նրանք կփորձեն բարձրացնել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար պայմանների ապահովման խնդիրը:











































