Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի մեծ մասը գտնվում է 1-ին և 2-րդ կարգի սեյսմիկ գոտում։ Տարեկան Թուրքիայում գրանցվում է միջինը 20,000 երկրաշարժ։
Նախորդ տարի Թուրքիան ցնցվել է 18,875 անգամ։ Բնական աղետների թվում երկրաշարժերը պատճառել են ամենամեծ նյութական ու մարդկային կորուստները՝ 61 տոկոս, սողանքները՝ 15 տոկոս, ջրհեղեղները՝ 14 տոկոս, քարային փլուզումները՝ 5 տոկոս, հրդեհները՝ 4 տոկոս, ձնահյուսերն ու այլ բնական աղետները՝ 1 տոկոս։











































