Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ մեր աղբյուրները, ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը այժմ էլ նոր ձև է մտածել, որով ստիպում է բանակի սպաներին «մուծվել»: Մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար աշխատավարձից 5000-ական դրամ պահում անելուց հետո` այժմ էլ ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը նոր պահումներ է անում ՊԲ պաշտոնաթերթի` «Մարտիկ»-ի համար: Մեր տեղեկություններով, յուրաքանչյուր սպայից պահվել է 3125-ական դրամ, ինչը բոլոր սպաների թվով հաշվելու պարագայում հսկայական գումար է կազմում: Թե ինչի համար են արվել այս պահումները` պարզ չէ, քանի որ «Մարտիկ»-ը ՊԲ պաշտոնաթերթն է, և տպագրության համար առանձին ֆինանսավորում է ստանում բանակի բյուջեից: