Ադրբեջանի տարբեր քաղաքներում տաքսիները ներկված կլինեն տարբեր գույներով: Այս մասին հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը: Տրանսպորտի նախարությունն ու ստանդարտիզացման հանձնաժողովը որոշում են ընդունել, որ Բաքվում այդ գույնը լինելու է մանուշակագույնը, Սումգայիթում` սպիտակը, Գյանջայում` մոխրագույնը: Միջազգային փոխադրումներով զբաղվող տաքսիները կլինեն բալի գույնի: Դռների վրա պարտադիր պետք է լինի տվյալ քաղաքի զինանշանը, գրված լինի քաղաքի անունը, իսկ բոլոր մեքենաները հագեցած կլինեն GPS համակարգով: Այս գործողության համար մասնավոր փոխադրողներին հատկացվել է երկու շաբաթ ժամանակ: