Պակիստանի մայրաքաղաքում չորեքշաբթի երիտասարդական շարժումները և արհմիությունները կկազմակերպեն՝ «Գրավեք Իսլամաբադը» կարգախոսով զանգվածային բողոքի ակցիա:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից երթով կշարժվեն քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում են նախագահի և վարչապետի նստավայրերը:
Ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ իրենց նպատակն է աջակցություն հայտնել Նյու Յորքի և ամբողջ աշխարհի «օկուպանտներին»:
«Մենք ցանկանում ենք Պակիստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն չարիքի վրա, որ հասցվում է մեզ երկրի շուկայական տնտեսության և հիմնական ձեռնարկությունների անվերահսկելի սեփականացման պատճառով»,- նշել են կազմակերպիչները: