Ինչպես ԱԳՆ-ից տեղեկացնում են «Առաջին լրատվական»-ին, վաղը` հոկտեմբերի 26-ին, ՀՀ ԱԳՆ-ում կանցկացվի ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում կքննարկվեն ապագա համաձայնագրի հիմնական նպատակների, քաղաքական երկխոսության և արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի հայկական կողմից գլխավոր բանակցող, ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ բանակցային թիմը` եվրոպական կողմից գլխավոր բանակցող, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նիստի ավարտին տեղի կունենա ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի համատեղ մամուլի ասուլիսը:










































