Tuesday, 09 06 2026
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Թռչկանի» «պահապանները» հանդիպում կունենան բնապահպանության նախարարությունում

Վաղն առավոտյան «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամ մի քանի բնապահպաններ հանդիպում կունենան բնապահպանության նախարարությունում` քննարկելու Թռչկանի ջրվեժի հետագա ճակատագիրը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց իրավաբան Մերի Խաչատրյանը` հավելելով, որ պահպանելու են իրենց դիրքորոշումը և պահանջելու ջրվեժի վրա կառւցվելիք հէկի շինարարական աշխատանքների անհապաղ դադարեցում:

Իրավաբանը նաև ասաց, որ հէկի կառուցող «Ռոբշին» ընկերությունը շատ թույլտվություններ անհասկանալի պայմաններում է ձեռք բերել: Դրանցից մեկը, Մ. Խաչատրյանի փաստմամբ, այն է, որ տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել է ընդամենը յոթ անձ: «Ինչպես կարելի էր մասնագիտական, այն էլ՝ դրական եզրակացություն տալ հէկի կառուցման վերաբերյալ»,- նշեց Մ. Խաչատրյանը` հավելելով, որ իրավունք չկա գործունեություն ծավալել բնության հուշարձանի տարածքում, ուստի պետք է չեղյալ համարել «Ռոբշին»-ին տրված բոլոր թույլտվությունները:

«Պահպանենք Թռչկնի ջրվեժը» նախաձեռնության անդամները պայքարելու են այնքան ժամանակ մինչև վերջնականապես դադարեցվեն հէկի կառուցման աշխատանքները: Թռչկան վերջին այցելության ժամանակ բնապահպանները կարողացել են դադարեցնել շինարարական աշխատանքները և վաղվանից վրանային ճամբար են կառուցելու ջրվեժի շրջակայքում՝ ապացուցելու, որ ջրվեժի լիիրավ տերն են: Երիտասարդները հորդորում են շահագրգիռ անձանց միանալ իրենց ակցիաներին՝ կազմակերպել համերգներ, արշավներ և այլ միջոցառումներ`ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի: «Մենք պետք է ոչ միայն Թռչկանը, այլև բոլոր հուշարձանները փրկենք այն մարդկանցից, ովքեր մտածում են միայն եկամուտի մասին»,- ընդգծեց Եղիա Ներսիսյանը` առաջարկելով եկամուտի այլ տարբերակ. Թռչկանը զարգացնել որպես տուրիզմի կենտրոն:

Հիշեցնենք, որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները պայքարում են Հայաստանի բնաշխարհի ամենագեղեցիկ և ջրառատ ջրվեժի՝ Թռչկանի վրա կառուցվելիք հէկի շինարարական աշխատանքները դադարեցնելու համար, քանի որ այն երկու անգամ ճանաչվել է բնության ջրագրական հուշարձան: Բնապահպանների համոզմամբ` հէկը ամբողջությամբ կսպանի և կոչնչացնի ջրվեժի գեղեցկությունն ու ջրառատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում