Հաջորդ տարի Ադրբեջանն ու Թուրքիան սկսելու են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն: Այս մասին տեղեկացնում է day.az-ը` հղում անելով APA գործակալությանը:
Կողմերի միջև արդեն կա համատեղ արտադրություն սկսելու վերաբերյալ համաձայնություն: Հոկտեմբերի վերջին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և թուրքական «Otokar» ընկերության միջև ստորագրվել է մտադրությունների մասին արձանագրություն` ռազմական տեխնիկա արտադրելու վերաբերյալ: Համաձայնություն է ձեռք բերվել նաև, որ Թուրքիայից ներկրվելու է զրահատեխնիկա և անհրաժեշտ պահեստամասեր, որից հետո այն հավաքվելու է Ադրբեջանի տարածքում:
Դեկտեմբերի վերջին Բաքվում քննարկվելու է նաև պաշտպանական այլ ոլորտներում համագործակցելու հարցը: Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը միասին արտադրում են հրազենի որոշ տեսակներ: