ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այսօրվա ասուլիսը սկսվեց ոչ ստանդարտ ձևով: Զուրաբյանը եկավ ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սահակ Մուրադյանի հետ: Տղաները պատմեցին, որ այսօր իրենց հրավիրել են քննչական գործողություններին մասնակցելու, որի ընթացքում իրենց հետ շատ վատ են վերաբերվել:
Վահագն Գևորգյանը, նշեց, որ քննիչ Գևորգ Գևորգյանն իրենց տեսնելուն պես՝ սկսել է հայհոյել, ինչի պատճառով իրենք հրաժարվել են քննությանը մասնակցել և ցանկացել են հեռանալ բաժանմունքից: Վահագնը նաև պատմեց, որ քննիչը իրենց արգելել է դուրս գալ բաժանմունքից և հետ կանչելով՝ Վահագն Գևորգյանին բռնության է ենթարկել և վնասվածքներ պատճառել:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ ռեժիմը հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը, և ՀԱԿ-ը ուսումնասիրելու է այս միջադեպը` հետագա պարզաբանումներ ներկայացնելու համար:








































