«Առաջին լրատվական»-ի տվյալով`հոկտեմբերի 25-ին` ժամը 01:30-ին, ոստիկանության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Մեծամոր քաղաքի երկաթուղային կամրջի մոտից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:
Վերջինիս ձեռքին հայտնաբերվել և առգրավվել է ծխախոտի գլանակի մեջ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ տաբատի գրպանից` թղթի փաթեթով նմանատիպ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում Է հետաքննություն:











































