Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Բեգլարյանի սիրտը 10 տարվա պլան է ուզում

Այսպես, Երեւանի բյուջեով փոխադրամիջոցների գույքահարկի միջոցով միայն 2010թ.-ին մոտավորապես 3 միլիարդ 800 միլիոնի եկամուտ է նախատեսված եղել, որը հաստատվել է բյուջեով: 2011թ.-ի համար նախատեսված է 4 միլիարդ 198 միլիոն հարկային պարտավորություն: Սակայն, եթե եկամուտների մասը պետբյուջեով հաստատվում է, ապա ծախսերի մասով ո°չ բանավոր, ո°չ գրավոր հաշվետվություն չի ներկայացվում: Իսկ Հայաստանում մոտավոր հաշվարկներով 430 հազար ավտոմեքենա կա: Ուստի պատահական չէ, որ Գագիկ Բեգլարյանը հատուկ հրամանով յուրաքանչյուր վարչական շրջանի վրա պլան է դրել հավաքագրելու ոչ միայն տարեկան հարկերը, այլ նաեւ 10 տարի առաջ կուտակված պարտքերը, ընդ որում` տուգանքներ կիրառելով: Ասենք, որ հավաքագրման պահանջների համաձայն` գույքահարկի գումարները պետք է նպատակաուղղվեն ճանապարհների բարեկարգմանը:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության միության փոխտնօրեն Զորեղ Լուսպարոնյանը մեզ հետ զրույցում ահազանգեց, որ մարդիկ կան, որ 10 տարի չեն մուծել մեքենայի գույքահարկը: Ըստ նրա` վերջերս վարչական շրջաններին հրահանգվել է ավտոսեփականատերերից այդ տաս տարվա պարտքերը գանձել, ինչպես նաեւ դրան գումարել յուրաքանչյուր տարվա տույժը, որը օրենքի խախտում է: «Օրենքն ասում է` եթե 10 տարի չի մուծել, 10 տարի չեք պահանջել մարդուց, նա պետք է վճարի վերջին 3 տարվա պարտքերը եւ մեկ տարվա տուգանքը: Հիմա պահանջում են վճարել ոչ միայն 10 տարիների հարկը, այլ նաեւ ամեն տարվա տույժը: Իսկ չվճարելու դեպքում սպառնում են դատարանի միջոցով գումարները վերցնել: Սակայն մինչ օրս պետական կառույցները դատարան չեն դիմել` հավանաբար գիտակցելով, որ իրենց պահանջն անօրինական է, եւ չեն կարող այդ դատական գործընթացի միջոցով իրենց պահանջները հիմնավորել: Բայց եթե իրենք 10 տարի առաջ ծանուցեին, որ սեփականատերը պարտք պետք է վճարի, դա արդեն արդարացված պահանջ կլիներ»,- ավելացրեց փոխտնօրենը: Այսօր արդեն «Աքիլլես» միությանը մի քանի վարորդներ են դիմել, ովքեր կազմակերպության միջոցով իրենք են դատի տվել վարչական շրջաններին իրենց անօրինական պահանջ ներկայացնելու համար:
Հարկ է նկատել, որ փոխադրամիջոցների գույքահարկը հավաքագրվում է մեքենայի հզորությունը հաշվի առնելով. 1 ձիաուժը 200 դրամ է, առավելագույնը` 500 դրամ: Բացի այդ, 150 ձիաուժից ավել ամեն ձիաուժի համար 1000 դրամ է հաշվվում: Եթե 400 ձիաուժ ունեցող մեքենայից հանենք 150` կստացվի, որ փոխադրամիջոցի սեփականատերը գույքահարկի դիմաց պետք է վճարի 250 հազար դրամ: Դրան գումարած ամեն ձիաուժի դիմաց` 500 դրամ: 8 տարուց հետո փոխադրամիջոցների սեփականատերերը 50 տոկոս են մուծում: Նոր մեքենաների համար առաջին երեք տարին 100 տոկոս է վճարվում: Բայց թե ի±նչ են արվում այդ գումարները, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, անհայտ է մնում: Երբ Երեւանի վարչական շրջանների եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժիններից փորձեցինք հետաքրքրվել, թե որքան գումար են հավաքագրում մեքենաների գույքահարկից եւ ինչպես են ծախսում, նրանք հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել: Միայն նշեցին, որ հավաքագրված գումարները գնում են քաղաքապետարան, այնտեղից նոր միայն ըստ հայեցողության հատկացումներ են արվում վարչական շրջաններին: Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, ապա իհարկե հանձն չառան հրապարակել, թեեւ ինչպես նշեցին` ձեռքի տակ չունեին էլ նման տվյալներ: Զրուցեցինք նաեւ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՙԱքիլլես՚ միությունը, օրենսդրությանը հղում անելով, վարորդների շրջանում բուկլետների եւ թռուցիկների միջոցով ավելորդ լարվածություն է առաջացրել: Իսկ թե ինչպե±ս են ծախսվում փոխադրամիջոցներից ստացված եկամուտները` պատասխանեց. ՙԵրեւան համայնքի բյուջեն ունի սեփական եկամուտներ` դրանք են հարկային եւ ոչ հարկային եկամուտները: Սակայն ոչ մի եկամուտ առանձին ծախսային մասով չի ամրապնդվում: Այսինքն` չի ասվում փոխադրամիջոցների գույքահարկի գումարները որտեղ են ծախսվում՚: Բայցեւայնպես, նշեց, որ եկամուտների մասով 2010թ.-ին մոտավորապես 3 միլիարդ 800 միլիոնի գումար է հաստատվել եւ հավաստիացրեց, որ փաստացի այդքան էլ հավաքագրվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում