Saturday, 02 12 2023
19:15
Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
18:45
Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում
COP 28. Դուբայում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի նախագահները
Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ
Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել «էներգետիկ գաղութացումը»
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ
ԱՄՆ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը Ալիևն օգտագործում է պարտադրված
Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ո՞ւմ հետ և ի՞նչ է բանակցում Արցախի նախագահը՝ Ալիևի՞, Բաքվի ԱԱԾ-ի՞. մութ անկյունները շատ են
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 50–ամյա տղամարդու սպանության համար․ ՔԿ
Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է
3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ. Էրդողան
Լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար․ ՇՎՏՄ
Ողբերգական ավտովթար. տեղում երկու հոգի մահացել է
Ղազախստանում գազով աշխատող մեքենաները հատուկ նշան կկրեն
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը
15:45
ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Գումարը վերադարձնելու համար ծեծել, առևանգել է խնամուն
Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա տուժած
15:15
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Մեզ պատահած ամենավատ բանը պառակտվածությունն է․ պետությանն առողջ օրգանիզմ է պետք
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Մենք խաղում ենք մի դաշտում, որտեղ կանոններ չկան․ մեղավորը մենք ենք
Xiaomi-ն խելացի մահճակալ է ներկայացրել
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․

Փակուղի

Սպասումները, թե Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 30-ին սկիզբ առած մեկշաբաթյա շուրջօրյա նստացույցից հետո ստեղծված իրավիճակից հետո որակական փոփոխությունների կենթարկի իր մարտավարությունը, չարդարացան:

Ստեղծված իրավիճակի համար պատասխանի և բացատրության կարիք կա այն հարցադրումների առումով, որոնք բարձրացնում են Կոնգրեսի ապագայով մտահոգ քաղաքացիները, ում համար Կոնգրեսը քաղաքական ճաշակ բավարարելու կամ իշխանության հանդեպ ատելությանը հագուրդ տալու վայր չէ, հերթական ընդդիմադիր շարասյուն չէ, այլ մի կառույց է, որը Հայաստանում կարող է ձևավորել առկա քրեաօլիգարխիկ միջավայրին և նրա ձևավորած արժեհամակարգին այլընտրանք հանդիսացող մի համակարգ, որի գերխնդիրը ամենևին էլ իշխանության գալը չէ, այլ քաղաքացիներին, հասարակության լայն շերտերին դեպի իրեն բերելը: Քաղաքացիները, մտավորականները, լրագրողները կամ քաղաքագետները, որոնք Կոնգրեսի վարքագծի հարցում տարակույսներ են արտահայտում, միշտ չէ, որ կատարում են Կոնգրեսի քաղաքական հակառակորդների ցանկությունը: Նրանք, ի դեմս Կոնգրեսի ամուր և դինամիկ հզորացող քաղաքական համակարգ են փորձում տեսնել` համոզված լինելով, որ այդ պոտենցիալը քիչ թե շատ այսօր ունի միայն Հայ Ազգային Կոնգրեսը:

Ընդդիմությունը կանգնած է լրջագույն փակուղու առաջ, և այդ փակուղին ոչ թե վերաբերում է գործողություններին, այլ վերաբերում է առկա իրավիճակում իրադարձությունների զարգացման այլընտրանքային սցենարներ ներկայացնելուն: Այլ հարց է, որ դրանք կարող են չարժանանալ հանրության հավանությանը կամ կարող են անտարբերության արժանանալ: Բայց դրանք գոնե լինեն: Մինչդեռ չկան: Ընդդիմությունը քաղաքական օրակարգի ձևավորման նախաձեռնությունը բարեհաջող կերպով զիջեց իշխանությանը, և այժմ կարծես թե չունի այդ նախաձեռնությունը հետ վերցնելու ոչ ցանկություն, ոչ կարողություն: Մնում է ցանկության և կարողության դեֆիցիտին տալ «սպասման իմաստնություն» բնորոշումն ու բացատրություններ գտնել այդ բնորոշմանը: Կարծես թե նաև նշմարվում է այն մտայնությունը, որ սպասման այլընտրանքը կամ ծայրահեղ հեղափոխականությունն է, կամ էլ քաղաքականության հետ կապ չունեցող ազգայնական ռոմանտիզմը:

Իհարկե, ծայրահեղ հեղափոխականությունը, անիմաստ և ինքնանպատակ գործողությունների դինամիկան կամ ազգայնական ռոմանտիզմը բացարձակապես սնանկ մոտեցումներ են: Բայց, մյուս կողմից, թերևս պակաս սնանկ չէ նաև այն սպասումը, որը չունի ավելի ծանրակշիռ փաստարկ, քան այն, որ դրա այլընտրանքը ծայրահեղականությունն ու ռոմանտիզմն է: Եթե քաղաքական ուժը իրավիճակը պատկերացնում է այս կամ-կամ հարթության վրա, ապա թերևս առնվազն պատկերացումների մակարդակով կա քաղաքական արդիականության և ադեկվատության լուրջ խնդիր: Առավել ևս խնդիրը լուրջ է, եթե տվյալ քաղաքական ուժը իրեն համարում է երկրի միակ իրական ընդդիմություն: Եվ հատկապես խնդիրը լուրջ է, եթե հաշվի առնենք, որ այդ ուժն իսկապես երկրի միակ իրական ընդդիմությունն է:

Բանն այն է, որ այդպիսով ստացվում է, որ ներկայիս հայ իրականության մեջ ընդդիմություն և այլընտրանք բառերն արդեն դադարում են լինել հոմանիշներ: Մինչդեռ Հայաստանի խնդիրը, հատկապես այժմ, ընդդիմությունը չէ, այլ այլընտրանքը: Սեպտեմբերի 30-ից հետո թերևս, հենց դա էր բացակայում, ինչն ամենից մտահոգիչն է, այլապես սպասումն այդպես տարակուսելի չէին լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում