Երեքշաբթի օրը Միջազգային բռնցքամարտի փառքի դահլիճը հրապարակեց նոր անդամների անունները: Նրանք են` ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը, առաջին միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կոնստանտին Ցզյուն, երեք տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Խուլիո Սեզար Չավեսը, մարզիչներ Իգնասիոն և Բերիստայնը, մրցավար Ջո Կորտեսը և հայտնի դերասան, սցենարիստ Սիլվեստր Ստալոնեն: Վերջինս պատվավոր տեղին արժանացավ միջազգային բռնցքամարտի ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար: