Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Իրինա Կովալչուկը երկու երկրների նախարարների հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը Ղազախստանին կվաճառի С-300 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը: «Ընդհանուր պաշտպանական տարածության ապահովման համար բանակցությունների ընթացքում քննարկվել է Ղազախստանին С-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու հարցը»: Ներկայումս աշխատանք է իրականացվում համապատասխան պայմանագրային փաստաթղթերի նախապատրաստման համար»,- ասել է Կովալչուկը:
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: