Հոկտեմբերի 10-ին Ղրղզստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Հոկտեմբերի 8-ին այս երկրում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Ղրղզստանի ղեկավար Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, որ ընտրությունները հետաձգելու ոչ մի պատճառ չկա, ուստի դրանք կկայանան ժամանակին: Ընտրությունների արդյունքում Ղրղզստանը կդառնա խորհրդարանական պետություն, գործադիր ամբողջ իշխանությունը կպատկանի վարչապետին, որին էլ կնշանակի խորհրդարանական մեծամասնությունը: Նախագահին վերապահված կլինեն միայն ներկայացուցչական գործառույթներ: