Այսօր առավոտյան Եմենի մի հիվանդանոցից տեղական ցեղերից մեկի ներկայացուցիչներն առևանգել են ռուս բժշկի: Մանրամասները դեռևս չեն պարզվել, միայն հայտնի է, որ բժշկի անունն է Վահիդ Ռոֆ:
Պարզվում է՝ նման պրակտիկան ընդունված է եմենական ցեղերի մոտ: Այն ուղղված է իշխող կառավարության դեմ, որը կալանքի տակ է պահում իրենց ցեղակիցներին: