«Սիրիան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին Իմադ Մուստաֆային՝ ի պատասխան ամերիկյան իշխանությունների համանման գործողության»,- հայտնում է Assossiated Press գործակալությունը` հղում կատարելով Վաշինգտոնում Սիրիայի դեսպանության ներկայացուցիչ Ռուա Շուրբաջիին:
Այսօր ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Դամասկոսից ԱՄՆ դեսպանի հետ կանչելուց հետո Վաշինգտոնից Սիրիայի դեսպանի արտաքսումն առայժմ չի պլանավորվում:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է տարածված այն լուրը, որ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը, ում տեղական իշխանությունները մեղադրում են Սիրիայի ներքին գործերին խառնվելու մեջ, հետ է կանչվել՝ անվտանգության նկատառումներով:
Հայտնի է նաև, որ Ֆորդն անցած հանգստյան օրերին արդեն լքել է Սիրիան: