Աստրիդ Քլիֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 18.10.2011 թ.-ից:
Բորսայից հայտնում են, որ տիկին Քլիֆորդը 2010 թ.-ից հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում շուրջ 21 տարի: Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, Հնդկաստանում, Վիետնամում, Թայվանում, Հոնկոնգում և ԱՄՆ-ում:
Տիկին Քլիֆորդն ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը և ունի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Տնտեսագիտության մագիստրոսի կոչում:









































