Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մահմուդ Ջիբրիլը նախաձեռնել է հետաքննություն սկսել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան հանգամանքները պարզելու համար: Ավելի վաղ Լիբիայի իշխանութուններին այդպիսի կոչով դիմել էին ՄԱԿ-ը և Amnesty International միջազգային կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում էAssociated Press-ը, իր այս մտադրության մասին Ջիբրիլը հայտարարել է Բենղազիում տեղի ուենցած մամլո ասուլիսին:
Նա հայտնել է, որ ինքը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի հետաքննությամբ: