Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Ադրբեջան. երիտասարդությունը դժգոհում է գիշերային կյանքի բացակայությունից

Ադրբեջանի արևմուտքում տեղակայված Գյանջա քաղաքում փակվել են ակումբները և բարերը` զրկելով երիտասարդությանը գիշերային կյանքից:
Յուլվի Թելմանսոյ, Կովկաս
Կովկասյան լրատու # 569
4-ը դեկտեմբերի, 2010 թ.
«Ադրբեջանի երկրորդ` Գյանջա քաղաքի երիտասարդությունը բողոքում է, որ գիշերային կյանքի համար գործող դե ֆակտո սահմանափակումը զրկել է իրենց ժամանցի հիմնական վայրերից:
Քաղաքի 300 հազարանոց բնակչության 1/3-ը կազմում են 14-29 տարեկան երիտասարդները, որոնց մեծ մասը սովորում է Գյանջայի 4 բուհերում: Երկու տարի առաջ քաղաքը լի էր դիսկոտեկներով և բարերով, սակայն նոր նշանակված ոստիկանապետը փակեց բոլորը:
«Ո´չ դիսկոտեկներ կան, ո´չ բարեր, ո´չ էլ ակումբներ: Մնացել են միայն ռեստորանները, որտեղ երիտասարդները չեն գնում: Գյանջայում երիտասարդների մեծ մասը գործազուրկ է կամ էլ նվազագույնին մոտ աշխատավարձի հույսին է, այդ պատճառով ռեստորան գնալը թանկ հաճույք է», – ասում է «Կամուրջ դեպի ապագա» կազմակերպության ներկայացուցիչ Սաբինա Սադիխովան:
Փոխոստիկանապետ Իլգար Բալաքիշիևի խոսքերով, սակայն, գիշերային ժամանցի վայրերի փակման հետ նշանակալիորեն կրճատվել է հանցագործությունների թիվը:
«Ժամանցային վայրերը փակելու շնորհիվ քաղաքում կրճատվել է հանցագործությունների թիվը: Այսօր հանցագործությունների 97 տոկոսը բացահայտվում է, և հասարակությունը կարող է հանգիստ լինել»,- հայտարարել է նա:
Երիտասարդները, սակայն, բողոքում են, որ հանգստանալ իրենց ընդհանրապես չի հաջողվում:
«Վեց ամիս է, ինչ Գյանջայում եմ ապրում: Չնայած տեղացի եմ, այստեղ ապրելը շատ դժվար է: Երիտասարդության համար այստեղ անհետաքրքիր է. ո´չ երիտասարդական կենտրոններ կան, ո´չ համերգներ են կազմակերպվում, ո´չ էլ` երեկույթներ: Հնարավոր չէ անընդհատ սովորել»,- դժգոհում է 21-ամյա Թուրալ Հուսեյնովը, որը ծնվելով Գյանջայում՝ կյանքի մեծ մասը Ռուսաստանում է անցկացրել:
«Ես աշխատում եմ և սովորում: Երկար օրվա ավարտին ուզում եմ թոթափել լարվածությունը, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, պարել: Սակայն Գյանջայում երեկոյան ժամանցի վայրեր չեն մնացել: Միայն թանկ ռեստորաններն են, որտեղ երիտասարդներն իրենց չեն կարող թույլ տալ գնալ», – ասում է 24-ամյա Էլվին Բայրամովը:
Երիտասարդական հասարակական կազմակերպությունները պնդում են, որ բարերը և ակումբները փակելու վերաբերյալ որոշումը չափազանց խիստ մեթոդ էր, քանի որ երիտասարդությունը բոլորովին զրկվել է ժամանցի վայրերից:
Սադիխովայի կարծիքով` իշխանությունները պետք է նոր երիտասարդական կենտրոններ հիմնեն: Այսպես, խորհրդային տարիներին կառուցված Երիտասարդության պալատը, որտեղ ժամանակին ակումբային խաղեր և այլ միջոցառումներ էին անցկացվում, ներկայում վերանորոգման կարիք ունի, քանի որ կառույցը զանազան պետական մարմինների համար կռվախնձոր է դարձել:
Որոշ փորձագետների կարծիքով` այս որոշման արդյունքում երիտասարդները կարող են աղանդների մեջ ներքաշվել մի երկրում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականություն է դավանում:
«Քաղաքական և սոցիալական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի տվյալներով` բնակչության աղքատ շերտի հասարակական կյանքը հետզհետե սահմանափակվում է մզկիթներով:
«Մեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում երիտասարդության շրջանում կրոնի և հատկապես իսլամի զանազան ուղղությունների նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճ է գրանցվել: Ակումբների և ժամանցի այլ ձևերի բացակայությունը երիտասարդներին զրկում է ընտրությունից, որի հետևանքով նրանք հեշտությամբ ենթարկվում են կրոնական խմբերի ազդեցությանը», – ասում է ՀԿ-ի մասնագետ Այգյուն Մուստաֆաևան:
Իսկ այն երիտասարդները, ովքեր մզկիթներ չեն գնում, ժամանակն անցկացնում են ինտերնետ-սրճարաններում կամ թեյարաններում, որտեղ տղամարդիկ նարդի ու դոմինո են խաղում:
«Դժբախտաբար, շատ ընտանիքներում Համացանցի նկատմամբ դեռևս ոչ միանշանակ վերաբերմունք կա, քանի որ այն համարում են ոչ թե տեղեկատվության և գիտելիքի աղբյուր, այլ պոռնոգրաֆիայի տարածման միջոց: Այդ պատճառով աղջիկներին արգելում են ինտերնետ ակումբներ հաճախել»,- ասում է Թուրալ Ալիևը, որն ինտերնետ ակումբ ունի քաղաքի կենտրոնում:
Ժամանցի վայրերի հարցում աղջիկների ունեցած ընտրությունը շատ աղքատ է: 22-ամյա Խայալա Իբրահիմովայի խոսքերով` նույնիսկ եթե քաղաքային իշխանությունները որոշեն երիտասարդական կենտրոններ բացել, նա իր ընկերուհիների հետ դժվար թե այնտեղ գնա:
«Մեր հասարակությունը պատրաստ չէ ընդունել կնոջ մուտքը գործունեության բազմաթիվ ոլորտներ: Պահպանողական դիրքորոշումը դեռևս մեծ նշանակություն ունի: Դժբախտաբար, նույնիսկ երիտասարդ կանանցից շատերը կարծում են, որ իրենց հիմնական պարտականությունը որքան հնարավոր է՝ արագ և շահավետ ամուսնանալն է», – ասում է Իբրահիմովան:
Տեղական իշխանությունները, իրենց հերթին, պնդում են, որ ժամանցի վայրեր երիտասարդության համար ստեղծվում են, սակայն դրանք, կարծես, ժողովրդականություն չեն վայելում:
«Մենք հոգնել ենք խոստումներից: Այս ծրագրերը գոյություն ունեն միայն թղթի վրա: Հնարավոր չէ երիտասարդական միջոցառումներ կազմակերպել միայն ծրագրերի և հրամանագրերի հաշվին: Այդ նախագծերն իրականացնելու համար պետք է ենթակառույցներ ունենալ և անհրաժեշտ գումար ծախսել: Իսկ սա հենց այն է, ինչ մենք չունենք», – դժգոհում է ուսանող Էլչին Սուլեյմանովը»:
Յուլվի Թելմանսոյն ազատ լրագրող է Գյանջայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում