Ռիգան աշխարհի ամենաէժան քաղաքն է զբոսաշրջիկների համար: Այս ցուցանիշներն ստացվել են հյուրանոցների ամրագրմամբ զբաղվող կայքերի հարցման արդյունքում: Ռիգայում հյուրանոցների միջին գինը մեկ օրվա համար $83 է: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը, որին հետևում են Բանգկոկը, Վարշավան և Բուդապեշտը: Ճամփորդության համար ամենաթանկ քաղաքը Ժնևն է, որտեղ հյուրանոցի մեկ օրվա համար միջին գինը $248 է: